Մշակութային ներքին դիվերսիան հեռուստաեթերով

Երբ դիվերսիան իրականացնում է թշնամի պետությունը՝ սահմանին, ակնհայտ են նրա դրդապատճառներն և նպատակները: Խնդիրը բարդ է, երբ միացնում ես հեռուստացույցը կամ ռադիոն ու լսվում է մոլլայի աղոթքի կոչ հիշեցնող երգ-երաժշտություն: Հատկանշական է, որ վերջերս եթեր լցնելու համար հեռուստաընկերությունները չեն վարանում ռեստորանային ռաբիզ երգչների մի ամբողջ համերգ հեռարձակեն: Իսկ ռադիոհաճախականություններից մեկն ընդհանրապես իրեն նվիրել է վերը ներկայացված ժանրի էլ ավելի ակտիվ պրոպագանդման սուրբ և հայրենանվեր գործին: Եթե հիշում եք ոչ վաղ անցյալում նմանատիպ երաժշտության սիրահարներ էլի կային, սակայն կար գծված սահմանագիծ ռեստորանի և մասսայական լրատվամիջոցների/միջոցառումների միջև: Երբ այդ սահմանագիծը գիտակցաբար վերացվեց Ռաբիզը կուլ տվեց նաև այն երգիչներին, որոնց համար այդ ժանրը մինչ այդ հանդիսանում էր ոչ պատվաբեր:

Հեռուստաեթերում ռոտացիայի համար այլևս պետք չէ ճաշակ, տաղանդ, ասելիք: Պետք է միայն փող վճարել ռոտացիայի համար և օկուպացնել եթերը: Եվ այդպես ողջ օրը եթերով պրոպագանդվում է աղբ, որը այս դոզայով չի կարող չազդել հասարակության լայն զանգվածների ճաշակի, աշխարհընկալման, ապարելակերպի վրա: Այդ տեսահոլովակները և առկա հեռուստասերիալները լավագույնը հասարակության զգալի շերտերի մեջ կարող են սերմանել սեր և թախիծ չալաղաջի ու քյաբաբի նկատմամբ, ափսոսանք հարուստի տղա/աղջիկ կամ սիրեցյալ չլինելու պատճառով (և սիրուն կյանք չունենալու պատճառով), հավատանք, որ կիրթ և զարգացած մարդ լինելը ամենևին պարտադիր պայման չէ հաջողակ, հարգված և պահանջված լինելու համար: Մի խոսքով նպաստում է  ցածր ՕԳԳ ունեցող, կրնօրինակող և ոչ թե արարող, չըմբոստացող, դեմոտիվացված շերտի ընդլայնմանը /ինչը հոգեհարազատ և ընդունելի է ներկայիս համակարգի համար/ (վերոգրյալը չի նշանակում, որ եթե մարդ համակրում է նմանատիպ երգեր-սերիալներ, ապա պարտադիր նա ներկայացնում է նշված հասարակության շերտը): Իսկ մինչ այդ շողքում կարող են մնալ ապագա Մանսուրյաններն ու Ամիրխանյանները, Օրբելյաններն ու Բաբաջանյանները, ում ստեղծած երաժշտությունը ՛՛օբեկտներում փող չի բերում՛՛: Հետաքրքիր է, “Պաչիկ-մաչիկ” “Շոկոլադկա-մոկոլադկա ” կոնտենտի կողքին, որքան հաճախ են հեռարձակվել նմանատիպ գործեր/cover-ներ՝

Leave a comment