՛՛Ասքյարները՛՛ ակտիվանում են պատմական պարբեարկանությամբ:

Վերջերս ակամա պարբերաբար լսում եմ կարծիքներ, վերլուծություններ՝ սահմանին ՛՛Կովկասյան Թաթարների՛՛ ակտիվացման վերաբերյալ: Հիմնական կարծրատիպային միտքն այն է, որ, պայմանավորված շուկայում նավթի գնի անկմամբ, հարևան մինի սուլթանությունում վախենում են սոցիալ-տնտեսական դժգոհություններից և սանկանում են շեղել բնակչության ուշադրությունը:  Այնպիսի տպավորություն է, որ վերջերս ազգային արժույթի ամենազգալի արժեզրկումը, աղքատության մոտ 10% աճը, կենսաթոշակային հիմնադրամների և հարկային ՛՛բարեփոխումների՛՛ դեմ զանգվածային բողոքները /շարունակելի…/ մեր երկրում չեն: Կարծես թե մեր երկրում իշխանությունները վայելում են լայն զանգվածների համակրանքը, ովքեր մեծ բավականություն են ստանում աղքատության աճից, տնտեսական լճացումից, ոճրագործին Հայաստանում դատելու պատրաստակամության բացակայությունից:

Իրականում պատմությունը կրկնվում է գրեթե մեկ դարյա պարբերականությամբ: Կրկին անկախ Հայաստանի բնակչությունը բաժանված է՝ արևմտամետների /ինչպես հակադիր ճամբարում են ասում  ՛՛գրանտակերների՛՛/ և Պուտինի վկաների /ինչպես հակադիր ճամբարում են ասում  ՛՛գաղութականացման կողմնակիցների ՛՛/ միջև /հիշում ենք Առաջին Հանրապետության ժամանակ Բոլշեվիկ հայերի և Դաշնակցականների պայքարը/:Իչպես 1914-1920 ական թվականներին Ռուսաստանը ուժասպառ է լինում իմպերիալիստական խաղերի, տնտեսական լճացման, պատերազմի, պատժամիջոցների և դրանցով պայմանավորված հասունացող հեղափոխության սպասումների պատճառով: Եվ կրկին մեր ՛՛Վայ Հարևանները՛՛ և վերջիններիս պանթուրքիստական գաղափարախոսությունը առաջ քաշող ՛՛Ավագ Եղբայրները՛՛ իրենց բախտն են փորձում օգտվել ստեղծված իրավիճակից և լուծել Ղարաբաղյան հակամարտության և ցեղասպանության 100 ամյակի իրենց գլխացավանքը: Հատկանշական է որ Վ. Պուտինը վերջերս Թուրքիայի հետ համաձայնեցրեց նոր գազատարի շինարարության նախագիծը և պատմությանից իրեն հասած բարի հուշերից հիշատակեց Աթաթուրքի հետ Ռուսների եղբայրական հարաբերությունները առաջին հաշխարհային պատերազմից հետո: Նա մեծ բավականություն է ստացել հատկապես պատմության այն դրվագից, երբ Թուրքիայում բարձրացվեց աստղով կարմիր դրոշ, ինչը բավարար էր էֆորիայում գտնվողՄոսկվայի համար եղբայրական թուրքերին աջակցել Արևելյան Հայաստանի մի շարք տարածքներ Թուրքիային բռնակցելուն /Ղարսը, Իգդիրը, Արդահանը/: Ինչպես  նախորդ դարի առաջին կեսում`  զինելով Ադրբեջանին, Հայաստանին զրկելով այլընտրանքից և չեզոքությունից, ներքաշում են նոր ստեղծվող տոտալիտար-՛՛եղբայրական՛՛ մի միություն, որին սպասվում են ծանր տարիներ: Անցած դարի համանման իրադարձությունների հանգուցալուծումը եղավ այն, որ Արցախը նվիրաբերվեց ՛՛եղբայրական՛՛ Ադրբեջանին:

Սակայն   ամենինչ այդքան գորշ չէ, ինչպես կարող է թվալ: Մեր առաջ բացվում է 170 միլիոնանոց ԵՏՄ շուկան: Հետո ինչ, որ մենք առանձնապես ոչինչ չենք արտադրում: Մեզ նաև հնարավորություն է ընդձեռնվում ակտիվորեն արտագախթել Սիբիր, որտեղ մեր Մեծ Եղբայրը ունի դեմոգրաֆիկ խնդիրներ և ժամ առ ժամ հզորացող Չինաստանի հետ կապված ռիսկեր:

Leave a comment